Ջեյմս Թորնհիլ
Ջեյմս Թորնհիլ անգլ.՝ James Thornhill | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1675[1][2][3][…] կամ հուլիսի 25, 1676[4] |
Ծննդավայր | Melcombe Regis, Weymouth |
Վախճանվել է | մայիսի 4, 1734[5][6][7] կամ մայիսի 13, 1734[8][4][9][…] |
Մահվան վայր | Weymouth, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ, քաղաքական գործիչ և պալատական նկարիչ |
Ոճ | բարոկկո |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Moor Park? |
Պարգևներ | |
Պաշտոն | Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի Համայնքների պալատի անդամ 1707-1800 թթ., պալատական նկարիչ, Մեծ Բրիտանիայի 6-րդ խորհրդարանի անդամ և Մեծ Բրիտանիայի 7-րդ խորհրդարանի անդամ |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ամուսին | Lady Judith Thornhill?[10] |
Զավակներ | John Thornhill?[11] և Ջեյն Հոգարտ[12] |
James Thornhill Վիքիպահեստում |
Սըր Ջեյմս Թորնհիլ (անգլ.՝ James Thornhill, հուլիսի 25, 1675[1][2][3][…] կամ հուլիսի 25, 1676[4], Melcombe Regis, Weymouth - մայիսի 4, 1734[5][6][7] կամ մայիսի 13, 1734[8][4][9][…], Weymouth, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարիչ, որը ստեղծագործել է իտալական բարոկկո ոճի ավանդույթներով։
Նկարիչը ծնվել է 1675 թվականի հուլիսի 25-ին։ Նա պատասխանատու է եղել մի շարք որմնանկարների սխեմաների համար, այդ թվում Գրինվիչի Արքայական հոսպիտալի «Ներկված սրահ»-ի, Սուրբ Պողոսի Տաճարի գմբեթի ներսի պատկերների, Չաթվորս պալատի և Վիմփոլ հոլի աշխատանքների համար։
Թորնհիլը ծնվել է Հարավ-արևմտյան Անգլիայի Դորսեթ շրջանի Մելքամ Ռեյս քաղաքում։ 1689 թվականին աշակերտել է Թոմաս Հայմորի (1660-1720) մոտ, որը գեղարվեստական դեկորատիվ նկարիչ էր։ Ապագա նկարիչը շատ բան սովորեց երկու հայտնի դեկորատիվ նկարիչներից, իտալացի նկարիչ՝ Անտոնիո Վերիոյից և ֆրանսիացի նկարիչ Լուի Լեգուերից, ովքեր այդ ժամանակ ապրում էին Անգլիայում։
Թորնհիլն իր ուսուցումն ավարտել է 1696 թվականին և 1704 թվականի մարտի 1-ին դարձել Լոնդոնի նկարիչի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Թորնհիլը ծնվել է Անգլիայի Դորսեթ շրջանի Մելքամ Ռեյս ավանում։ 1689 թվականին նա ուսանել է Թոմաս Հայմորի (1660–1720) մոտ, որը ոչ գեղարվեստական դեկորատիվ նկարիչ էր։ Թորնհիլը շատ բան է սովորել երկու հայտնի արտասահմանցի դեկորատիվ նկարիչներից՝ իտալացի Անտոնիո Վերրոյից և ֆրանսիացի Լուի Լագուերից, որոնք աշխատում էին Անգլիայում։ Նա ուսումն ավարտել է 1696 թվականին, իսկ 1704 թվականին դարձել Լոնդոնի նկարիչների ընկերության անդամ։
1722-1734 թվականներին Թորնհիլը եղել է Մելքամ Ռեյսի խորհրդարանի անդամ։
Դեկորատիվ պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թորնհիլը մեծաթիվ կոմպոզիցիաներով ձևավորել է պալատի ինտերիերը։ 1707 թվականին նրան հանձնարարվեց զարդարել Գրինվիչի հիվանդանոցի սրահը (1707-1727)։ 1715 թվականի հունիսի 28-ին նկարիչը պարգևատրվեց Սուրբ Պողոսի տաճարի գմբեթի պատկերազարդման համար[13]։ Քենթերբերիի արքեպիսկոպոսը նկարչի գմբեթի պատկերազարդումը մեկնաբանել է այսպես, որ ինքը քննադատ չէ, սակայն պարզ երևում է, որ նկարիչն անգլիացի է բողոքական։
Գմբեթին պատկերված են ութ տեսարաններ, որոնք արված են գրիզայլ դեկորատիվ գեղանկարչության տեսակով և ներկայացնում են դրվագներ Սուրբ Պողոսի կյանքից։
Թորնհիլի բազմաթիվ որմնանկարչություններ հաճախ տեսանելի են տարբեր պալատներում կամ խոշոր առանձնատներում։ 1707-1708 թվականներին նկարիչը պատկերազարդել է մեծաքանակ պատկերներ և առաստաղներ, սակայն ավելի ուշագրավ է Սաբինայի սենյակի առաստաղի պատկերազարդումը։
Նկարիչը Հենբրի պալատում պատկերել է Օլիմպոսի աստվածներին, իսկ գլխավոր աստիճանների ասատաղին ՝ Աքիլեսի Տրոյայի դեմ պատերազմից տեսարաններ։
1716 թվականին Թորհնիլը պատկերազարդել է Բլենիմյան պալատի Մեծ սրահի առաստաղը, որը Մալբորոների առաջին դուքսի՝ Ջոն Չերչիլի նստավայրն էր։ Առաստաղի վրա նկարիչը պատկերել է Բլենհեմյան ճակատամարտում Դուքսի տարած հաղթանակը։
Թորնհիլի վերջին աշխատանքը Վիմպոլ Հոլի մատուռի նկարազարդումն էր, որի աշխատանքը սկսել է նախնական էսքիզների վրա 1713 թվականին և ավարտել 1724-ին[14]։
Այլ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր հարազատ Դորսեթում Թորնհիլը պատկերազարդել է Վերհոմի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու զոհասեղանը ՝ «Վերջին ընթրիք» նկարով։
Թորնհիլը նաև շատ լավ դիմանկարիչ էր։
1711 թվականին Ջեյմս Թորնհիլը նշանակվեց Լոնդոնի Գոդֆրուա Կնելլեր ակադեմիայի տնօրեն։
1716 թվականին Ջեյմս Թորհնիլը Կնելլերից հետո դարձավ քաղաքագլուխ մինչև 1720 թվականը։ Նկարիչը Քովենթ Պարտեզում բացեց իր սեփական նկարչական դպրոցը, սակայն այն շուտով փակվեց։ 1742 թվականի նոյեմբերին նա մի նոր, անվճար ակադեմիա բացեց իր իսկ տանը։
Անգլիացի նկարիչ Ուիլյամ Հոգարթը եղել է Թորնհիլի երկրորդ ակադեմիայի անդամ, ով դարձավ նրա փեսան ՝ 1729 թվականին ամուսնանալով նրա դստեր հետ[15]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գրինվիչ․ հիվանդանոց
-
Գրինվիչ
-
Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթ․ Լոնդոն
-
Պատկերազարդ սրահ․ Գրինվիչ
-
Իսահակ Նյուտոն
-
Օլիմի գոտիներ
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Memorial of Sir James Thornhill (The Gentlemen's magazine and historical review, Volume 195, Jan 1855) p486 ff.
- Sir James Thornhill (Dictionary of National Biography, 1885–1900, Volume 57).
- Sir James Thornhill (1911 Encyclopædia Britannica, entry)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- James Thornhill biography Արխիվացված 2007-10-16 Wayback Machine (The Dorset Page)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 James Thornhill (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 6,2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 7,0 7,1 7,2 Oxford Reference — OUP. — ISBN 978-0-19-960586-6
- ↑ 8,0 8,1 8,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 9,0 9,1 9,2 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ https://www.britishmuseum.org/collection/term/BIOG165466
- ↑ Union List of Artist Names — 2018.
- ↑ https://www.oxforddnb.com/view/10.1093/ref:odnb/9780198614128.001.0001/odnb-9780198614128-e-310187
- ↑ Barber, Tabitha. «Thornhill, Sir James (1675/6–1734)». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին. (subscription or UK public library membership required)
- ↑ Souden 2004, p. 14
- ↑ Ian Donnachie, ‘Malcolm, Sarah (c.1710–1733)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004 accessed 7 Aug 2014
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Թորնհիլ» հոդվածին։ |
|